Ինչպիսի եղանակ է սպասվում մոտ օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մինչև նոյեմբերի մեկը Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +17, +22 աստիճան տաքություն։
«Հոկտեմբերի 27-ին և 30-ին Արևելյան Վրաստանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։ Ջերմաստիճանը կլինի +9, +14 աստիճան տաքություն։ Մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12, +17 աստիճան։
«Նոյեմբերի մեկից երկրի տարածքի զգալի մասում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ»,- հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ըստ նրանց, Թբիլիսիում հոկտեմբերի 27-ին և 30-ին հնարավոր են տեղումներ և մառախուղ։
«Ջերմաստիճանը կլինի +10, +12 աստիճան, մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +14, +16 աստիճան։ Նոյեմբերի մեկից կտաքանա 4-5 աստիճանով»,- հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։