Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Սամցխե-Ջավախքում այս շաբաթ կպահպանվի փոփոխական եղանակ: Ախալցիխեում հունիսի 23-ին հիմնականում փոփոխական եղանակ է կանխատեսվում։ Ցերեկը պետք է սպասել 20, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 13, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կհասնի 24 աստիճանի, իսկ գիշերը սպասվում է 16 աստիճան տաքություն։