Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ հուլիսի 20-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +26, +31 աստիճան։
Արևելյան Վրաստանում կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա +34, +39 աստիճանով։
Այս շաբաթավերջին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով: Հուլիսի 16-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 31, գիշերը՝ 19 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 30, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ: Ախալքալաքում ցերեկը կլինի 29, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 27, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 35 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 22 աստիճան տաքություն։