Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում այս շաբաթ
Սամցխե-Ջավախքում սպասվում է արևային եղանակ. Օգոստոսի 2-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 29, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 26, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 24, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 35 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 22 աստիճան տաքություն։