Ինչ եղանակ է սպասվում վաղը՝ դպրոցի առաջին օրը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 15-ին Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, կարճատև անձրև։
Սեպտեմբերի 15-ին Արևմտյան և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։
Արեւելյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի 23-28, իսկ արեւմտյան Վրաստանում սպասվում է 21-26 աստիճան տաքություն։
Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ողջ Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով։ Սեպտեմբերի 15-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 10, գիշերը՝ 22 աստիճան տաքություն։ Ջավախեթիում նույնպես ջերմաստիճանը կնվազի: Ախալքալաքում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 3 'աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 17, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։