Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Մինչեւ շաբաթվա վերջ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ։ Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով: Հոկտեմբերի 13-ին Ախալցիխեում սպասվում է արևային եղանակ՝ ցերեկը՝ 16, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Բորժոմիում սպասվում է ամպամածություն՝ ցերեկը՝ 16, գիշերը՝ 8 աստիճան։
Ասպինձայում սպասվում է նույնպես ամպամած եղանակ, ցերեկը կդիտվի 15, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։ Ադիգենիում ցերեկը սպասվում է 14, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 8, գիշերը՝ 1 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 8, գիշերը՝ 0 աստիճան։
Սամցխե-Ջավախքի բոլոր վեց մունիցիպալիտետներում հոկտեմբերի 14-ին և 15-ին սպասվում է անձրև, իսկ կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, օդերեւութաբանները ողջ տարածաշրջանում մասամբ արևային եղանակ են կանխատեսում։