Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Նոյեմբերի 12-13-ը Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 14-15-ը տեղ-տեղ կդիտվի անձրեւ, բարձրադիր գոտիներում գիշերը՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ին հարթավայրում և բարում ցերեկը՝ +13, +18 աստիճան տաքություն:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +15 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ. Նոյեմբերի 12-ին և 13-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է առավելագույն ջերմաստիճան, 11 և 12-ի աստինա, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 13 և 11, գիշերը՝ 1 և 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7 և 6, գիշերը՝ - 4 և -2 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ մինուս 5 և մինուս 3 աստիճան տաքություն։
Տարածաշրջանի հանգստավայրերում նույնպես սպասվում է արևային եղանակ: