-14 աստիճան՝ ինչ եղանակ է սպասվում Ամանորին Սամցխե-Ջավախեթիում
Մինչև հունվարի 4-ը Վրաստանում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը, ըստ օդերևութաբանների, կլինի 8-ից 13 աստիճան արեւմտյան Վրաստանում, իսկ արեւելյան Վրաստանում կբարձրանա 3-8 աստիճանով։
Կարճաժամկետ կանխատեսման հիման վրա Վրաստանի տարբեր շրջաններում տեղումների դադարեցմանը զուգընթաց հնարավոր է ցրտահարության ուժգնացում։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ 5 և 6, իսկ գիշերը՝ - 2 և -3 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 2, գիշերը՝ -8, -10 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 2 և 0, գիշերը՝ -14 և - 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ցերեկը կլինի 9 և 10, գիշերը՝ -1 և 0 աստիճան։