-17 աստիճան ցրտահարություն. ինչպիսի՞ եղանակ է սպասվում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 18-ը սպասվում են ցուրտ և խոնավ օդային զանգվածներ՝ կապված սկանդինավյան ցիկլոնի հետ, տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, արևմտյան ուղղությամբ ուժեղ քամի, ծովում 4-5 բալ փոթորիկ: Լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր է առատ ձյուն, բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթևեկությունը:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում փոփոխական եղանակ: Փետրվարի 18-ին և 19-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է առավելագույնը 3, գիշերը՝ -12 և -5 աստիճան ցուրտ։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -1 և 2, գիշերը՝ -17 և -10 աստիճան: Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2 և 1, իսկ գիշերը՝ -16 և -11 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։