Սառնամանիք և արև. ինչպիսի՞ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ցերեկը մարզում ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա, իսկ գիշերը ցրտահարությունը կպահպանվի։ Այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ։
Փետրվարի 25-ին և 26-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 2 և 4 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ -10 և -6 աստիճան ցուրտ։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 8 և 10, գիշերը՝ -6 և -3 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում, չնայած գիշերա ժամերին կանխատեսվող ցածր ջերմաստիճանին: Ախալքալաքում ցերեկը կլինի 2 և 5, գիշերը՝ -12 և -9։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 1 և 4, գիշերը՝ -13 և -9 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ցերեկը ջերմաստիճանը կտաքանա մինչև 6 և 15 աստիճան, իսկ գիշերը կլինի -2 և -1 աստիճան։