Ինչպիսի եղանակ է սպասվում այս շաբաթ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սպասվում է անկայուն եղանակ։ Ջերմաստիճանն ընթացիկ օրերին կլինի 20-22 աստիճանի սահմաններում, իսկ հաջորդ օրերին համեմատաբար կնվազի։
Արեւմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ, սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Արեւելյան Վրաստանում եւս անկայուն եղանակ է սպասվում, ջերմաստիճանը կլինի 16-21 աստիճանի սահմաններում։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ: Ապրիլի 11-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 16, գիշերը՝ 7 աստիճան:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 4։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 9, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 16, գիշերը՝ 9 աստիճան։