Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ: Ապրիլի 27-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 19, գիշերը՝ 7 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 20, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 6, Ադիգենում ցերեկը սպասվում է 18, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ 3, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 12, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։