Ե՞րբ կբարելավվի եղաակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Սվետլանա Նիորաձեի խոսքով՝ մայիսի 15-ից Վրաստանում համեմատաբար առանց տեղումերի եղանակ է սպասվում, իսկ մայիսի 16-ից ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 20-25 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ: Մայիսի 16-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 19, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 18, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 18, գիշերը՝ 4, Ադիգենում ցերեկը սպասվում է 18, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 13, գիշերը՝ -1, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 12, գիշերը՝ -2 աստիճան։