Ինչ եղանակ է սպասվում մայիսի 18-ին Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։ Մայիսի 18-ին Ախալցիխեում կդիտվի անձրեւ, ցերեկը սպասվում է 20, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 6, Ադիգենում ցերեկը սպասվում է 18, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 3, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 14, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ: Աբասթումանում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 18 աստիճան է, գիշերը սպասվում է 8, Բակուրիանիում ցերեկը 15, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 17, գիշերը կլինի 12 աստիճան տաքություն։