Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։
«Մայիսի 20-ի օրվա վերջից մինչև մայիսի 21-ը Վրաստանի մեծ մասում սպասվում է անձրեւ, իսկ մայիսի 22-ին երկրի առանձին շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ կայծակ, կարկուտ։
Սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերի վրա կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։