Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանում կդիտվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Միայն առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Սամցխե-Ջավախեթիում նույնպես սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Ախալցիխեում հոկտեմբերի 28-ին և 29-ին ցերեկը սպասվում է 20 և 21, գիշերը՝ 8 և 9 աստիճան տաքություն։ Բորջոմիում երկու օրն էլ սպասվում է 22, գիշերը՝ 11 և 12 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում երկու օրն էլ ցերեկը կլինի 16, գիշերը՝ 3, Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 15, գիշերը 3 և 2 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։