Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 27-ից հունվարի 28-ի առավոտ Վրաստանի լեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Առատ ձյան, վատ տեսանելիության և մերկասառույցի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակում։
Ախալցիխեում հունվարի 27-ին և 28-ին ցերեկը սպասվում է 1 և 2, գիշերը՝ -1 և -7 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է տեղումնառատ եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -4, գիշերը՝ -6, -11, օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -5, գիշերը՝ -7, -14 աստիճան ցրտահարություն։