Գերմանիայում օրինականորեն աշխատելը հնարավոր կլինի 2020 թվականից
2020 թվականից, Գերմանիայում կգործի օրենք, որի համաձայն Եվորմիության ոչ անդամ երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան օրինականորեն ընդունվել աշխատանքի և ստանալ բարձրագույն կրթություն: Վերոնշյալ փոփոխությունը վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին:
Կճանաչի արդյո՞ք Գերմանական կողմը վրացական մասնագիտական դիպլոմները
Այս առումով, նոր մանրամասներ են բացահայտվել:
«Դոիչե Վելեի» տեղեկության համաձայն, ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացիների համար Գեմանիայում օրինականորեն աշխատանքի ընդունվելը կհեշտանա 2020 թվականի մարտ ամսից: Հոդվածում նշվում է, որ ներգաղթի վերաբերյալ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի գարնանից:
Նոր կանոնակարգով, օտարերկրյա մասնագետները Գերմանիայում հեշտությամբ աշխատանքի կանցնեն: Մասնավորապես, Գերմանիայում աշխատելու հնարավորություն կունենան ինչպես բարձրագույն կրթություն ունեցող անձինք, այնպես էլ մասնագիտական կրթություն ունեցող անձինք:Նախատեսվում է նաև հեշտացնել օտար երկրներում ստացած դիպլոմների ճանաչման գործընթացը:
Գերմանիայում առկա թափուր աշխատատեղերի մասին նյութը կտեղադրվի հատուկ կայքում, որտեղ նշվելու են նաև այն հմտությունները, որոնք պահանջվում են աշխատանքի անցնելու համար: Այդ թվում է գերմաներեն լեզվի իմացությունը:
Աշխատանքի շուկայի հետազոտության ինստիտուտի տվյալների համաձայն ՝ Գերմանիայում 2019 թվականի երրորդ եռամսյակում եղել է 1,36 միլիոն աշխատատեղ:Այս թափուր աշխատատեղերը չեն կարող լրացնել միայն Գերմանիայի քաղաքացիները:
2018 թվականին ԵՄ ոչ անդամ երկրներից Գերմանիա աշխատելու համար ժամանել է 60 000 քաղաքացի: