Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն միմյանց
Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարը՝ նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Միշելի ունեցած հեռախոսազրույցներից հետո:
Հանդիպումը կայանալու է ԵՄ Արեւելյան Հարեւանության գագաթնաժողովի շրջանակում:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ, ինչը կծառայի որպես միջադեպերի կանխման մեխանիզմ:
Հայկական կողմը առայժմ տեղեկություն չի հայտնել առաջիկա հանդիպման եւ Շառլ Միշելի հետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: