Քաղաքակիրթ աշխարհը պետք է ավարտի պատերազմն այս տարի. Զելենսկի
Քաղաքակիրթ աշխարհը պետք է վերջ դնի պատերազմին այս տարի,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ շատ կարևոր է, որ տեղեկատվական աշխատանքին մասնակցեն բոլորը, ովքեր տեղեկատվական ազդեցություն ունեն։ Զելենսկին ընդգծել է, որ աշխարհը պետք է նույնքան ինտենսիվ հասկանա, որքան անցյալ տարի, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակվում է։
Վոլոդիմիր Զելենսկին նաև ասել է, որ քաղաքացիները չպետք է հոգեպես հեռու լինեն պատերազմից, թեև ուկրաինացի զինվորների շնորհիվ իրական ճակատամարտը աշխարհագրորեն շատ հեռու է շատ քաղաքացիների համար։
«Սա միայն լրագրողներին չի վերաբերում։ Սա վերաբերում է բոլորին, ովքեր կարող են ագրեսիայի մասին ճշմարտությունը տարածել: Ով կարող է աշխարհին հիշեցնել օկուպացիայի միջով անցած ուկրաինացիների, կորուստների մասին։ Որ Ուկրաինան պայքարում է ազատության և արդարության համար թե՛ մեր ժողովրդի, թե՛ ռուսական բռնապետությունից վտանգված բոլոր ազգերի համար։ Մենք պետք է հասկանանք, որ այս տարի պատերազմի ավարտը, այս տարի Ուկրաինան ռուսական չարիքից ազատելը քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր խնդիրն է»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։