Մարտի 31-ին խորհրդարանում կլսեն Սալոմե Զուրավիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 31-ին խորհրդարանին կներկայացնի իր տարեկան զեկույցը։ Այս մասին խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Խորհրդարանի խոսնակի խոսքով, ժամկետն արդեն համաձայնեցված է նախագահի հետ, և հաշվի առնելով, որ ընթացիկ շաբաթը ոչ նստաշրջանային է, Սալոմե Զուրաբիշվիլին կդիմի մարտի 31-ին արտահերթ նիստ հրավիրելու համար։