Ո՛չ չվերթին Ռուսաստան ՝ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում արձագանքել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության կողմից Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ կատարած առաջին չվերթին։
«Չնայած վրաց ժողովրդի հակազդեցությանը, Ռուսաստանը Թբիլիսիում վայրէջք կատարեց իր անցանկալի թռիչքով։ Ո՛չ չվերթին Ռուսաստան»,- գրել է Զուրաբիշվիլին։
Ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Մոսկվա-Թբիլիսի չվերթն իրականացրել է «Ազիմուտ» ավիաընկերությունը։