ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, սահմանները պետք է ուշադիր վերահսկվեն. Նախագահ
Մեր սահմանները պետք է ուշադիր վերահսկվեն՝ հաշվի առնելով միգրացիոն հնարավոր նոր ալիքները,- «Twitter»-ի իր էջում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ինչպես նշել է նախագահը, ինքը հետևում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ես հետևում եմ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մեր սահմանները պետք է ուշադիր վերահսկվեն՝ հաշվի առնելով միգրացիայի հնարավոր նոր ալիքները»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։