Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն։ Այս մասին տեղեկությունը հաստատում են կուսակցությունում։
Առկա տեղեկությունների համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլին կլինի «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը։
«Վրացական երազանքն» անպայման կհաղթի 2024 թվականի ընտրություններում,- լրագրողներին ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Մենք կհետևենք նույն գծին, որով գնում ենք 2012 թվականից՝ մեր երկիրը դառնալու է Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, ինչը շատ իրատեսական է, մենք հնարավորինս կբարելավենք մարդու իրավունքները: Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
«Վրացական երազանք» կուսակցության համագումարը կմեկնարկի ժամը 14:00-ին։