Վրաստանի խորհրդարանը ուսումնասիրելու է Սաակաշվիլիի ժամանակաշրջանի հանցագործությունները
Վրաստանի խորհրդարանը քվեարկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք (2004-2007թթ., 2008-2013թթ.) հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու օգտին:
Օրենսդիր մարմնի նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է:
Հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագիծը պաշտպանել է 83 պատգամավոր, ոչ ոք դեմ չի եղել: