«Աններերելի» վարկեր
Վարկերի զրոյացման գործընթացը մեկ ամիս է ուժի մեջ է, որի նպատակն էր 600 000 մարդկանց վարկերը զրոյացնել,և «սև ցուցակից» դուրս հանել
Վերջապես Վրաստանում հարկերից խեղդվելու իրավիճակը պետք է հաղթահարվի:
Զազա Գզիրիշվիլին ( ազգ-անունը փոխված է) բանկերի այսպես կոչված «սև ցուցակ» ընկել է 2015 թվականին, երբ աշխատավայրում խնդիրներ ստեղծվեցին: Ֆինանսական ճգնաժամը տեւեց մեկ տարի և երիտասարդ տղամարդը ստիպված եղավ երկու բանկերի եւ մինչեւ տասը առցանց վարկային առաջարկներներից օգտնվելու:Զազան վարկերը բարձր տոկոսներով էր վերձրել և վճարել չկարողացավ:
Վարկերի զրոյացման գործընթացի շնորհիվ նրա 6 վարկերը զրոյացվեցին: Սակայն Զազան նշում է, որ սա նրա համար մեծ աջակցուլթյուն չէ:
« Իմ բանկային հաշվի վրա սննկացում է, իսկ դա նշանակում է, որ աշխատավարձ ստանալ չեմ կարող: Ծրագիրը չէր վերաբերվում այն վարկերին, որոնց հարցը մինչ դատարան էր հասել: Այն վարկերը, որոնք զրոյացրին, ինձ բոլորովին չէին խանգարում: Իրականում, ծրագրով օգտվեցին միայն բանկերը:»
Զազա Գզիրիշվիլին Vali.ge –ում պարզեց, որ զրոյացված վարկի գումարը մի քանի անգամ գերազանցում է պարտքի գումարի չափը:
«Օրինակ «Վրաստանի բանկում» վարկ ունեի 160 լարի, տարիների ընթացքում տոկոսները ավելանում էին և վերջում ասում էին, որ կզրոյացվի 1500 լարի: Հիմա ցույց է տալիս, որ 2 221 լարի են զրոյացրել: Մեծ թվեր են գրում, որ ընդանուր առմամբ մեծ գումար կազմի: Ինչպես նաև, օնլայն վարկերից մեկում ունեի 400 լարի պետք է ներմուծեի, իսկ հիմա ցույց է տալիս, որ զրոյացրել են 13 000 լարի»,- ասում է երիտասարդ տղամարդը,ով կրկին մնում է «սև ցուցակում»:
Զազա Գզիրիշվիլին միակը չէ, ով ասում է,որ զրոյացված վարկերի թիվը գերազանցում է պարտքի գումարի չափը:
« Բանկում մոտ 600 լարի վարկ ունեի, տոկոսներ ավելացրին և 1 200 լարի էր կազմում: Բանկից տեցեկացրին, որ սրանից ավելի չէր բարձրանա, և այդ վարկը պետք է վճարեի: Հիմա vali.ge ում ստուգում եմ, և ցույց է տալիս, որ 6 495 լարի են զրոյացրել»,- ասում է Ախալցիխեի բնակիչը:
Վարկերի զրոյացման ծրագրով օգտվել են 609 542 անձինք- գրված է սոց. Էջում: Այդ թվում է նաև Ախալցխացի Վալերի Զեդգինիձեն, ով նույնպես բանկերի «սև ցուցակում» է:
« Մայրիկիս առողջական խնդիրների պատճառով նախ վարկ վերցրեցի բանկերից, հետո օնլայն բանկերով օգտվեցի: Սկզբում միայն փոքր վարկեր ունեի, ոչ առաջինը և ոչ էլ երկրորդը չկարողացա փակել: 3 տարի զանգում ասում էին որ գոնը մաս մաս վճարեմ, չէի կարողանում»,- պատմում է Վալերի Զեդգինիձեն, ում վարկերից 4 000 լարին զրոյացվել է վարչապետի նախաձեռնությամբ:
Վարկերի զրոյացման գործընթացի մասին հայտարարեց Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեն 2018 թվականի նախագահական ընտրությունների մինչ երկրորդ փուլի ընթացքը:
« Այս որոշումն ընդունեցինք համաձայնության արդյունքում:Մեր նպատակն էր , որ Վրաստանի քաղաքացիները կարողանան օգտվել այս հնարավորությունից և դուրս գան այսպես կոչված «սև ցուցակից»,- հայտարարեց Մամուկա Բախտաձեն:
Վարկերի զրոյացման ընթացքը սկսվեց դեկտեմբերի 15 ին:
Vali.ge – ում նշված զրոյացված վարկերի թվին չի վստահում « հասարակություն և բանկեր» -ի ղեկավարը: Ըստ Գիորգի Կեպուլաձեի կառավարության նախաձեռնութունը շատ ավելի քիչ մարդկանց է վերաբերվու: Նա կարծում է, որ այս ծրագիրը ավելի մոտ է քաղաքականությանը , քան թե էկոնոմիակային:
Vali.ge – ում գրում են, որ հունվարի 22- ի տվյալներով 1 360 991 վարկ է զրոյացվել: Իսկ վարկերի ընդհանուր գումարը 4 միլիոն, 027 100 լարի է հանդիսանում: