Վրաստանի աշխատակիցները կենսաթոշակային գործակալությունում առաջին ներմուծումն արդեն արել են:
2019 թվականի հունավիր ի վեր նրանց աշխատավարձե 2%-ով նվազել է: Օրենքի համաձայն՝ գումարը կուտակվում է նրանց իսկ ապագա կենսաթոշակների համար:
26-ամյա Գիորգի Բերիձեն հունվար ամսին 18.76 լարիով քիչ աշխատավարձ է ստացել: Այս գումարը կենսաթոշակային գործակալություն է փոխանցվել, նրա ապահով ծերության համար: Երիտասարդ տղամարդը Ախալցիխեում աշխատում է մասնավոր: Նրա աշխատավարձը կազմում է 750 լարի: Ըստ կանխատեսվող կենսաթոշակների հաշվարկի՝ եթե այս աշխատավարձը կայուն լինի, 49 տարի հետո, նրա թոշակը կլինի 1008 լարի:
«1000 լարիանոց թոշակը քիչ չէ: Բայց մինչև 65 տարեկան արդյոք կարող եմ անդադար աշխատել և ստանալ 750 լարի ամեն ամիս: Մեկ այլ հարց է, երբ ես անցնեմ թոշակի, ի՞նչ արժեք կունենա այդ 1 000 լարին: Եթե արժեքը պետք է կորցնի, ապա ինչի՞ս է պետք այդ 1 000 լարին»,- ասում է Գիորգին:
Երիտասարդի պես, կենսաթոշակային բարեփոխումներին թերահավատորեն են վերաբերվում նաև Ախալցխայի հասարակությունը: Գաղափարը նրանց դուր է գալիս, սակայն վստահ չեն, որ տարիների ընթացքում կուտակված գումարը 30-40 տարի անց հետ են վերադարձնելու: Այս փուլը Վրաստանի քաղաքացիները արդեն անցել են 90 ական թվականներին:
Կուտակվող թոշալների համակարգը գործում է 2019 թվականի հունվարի մեկից:Սխեման հետևյալն է-աշխատակիցը ամեն ամիս կենսաթոզակային գործակալությունում իր հաշվեհամարին կփոխանցի աշխատավարձի 2%-ը, գործատուն նույնպես 2%, իսկ 2%-ը ավելանում է պետական բյուջեից: Ծրագրում ներգրավված է Վրաստանում աշխատավարձ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի: Մինչ 40 տարեկան անձանց մասնակցությունը ծրագրում պարտադիր է, իսկ 40-ից հետո նրանց տրվում է ընտրություն:
Թե ինչու՞ է պարտադիր- այս մասին տնտեսագետներն արտահայտում է սեփական կարծիքները: Geostat-ի 2018 թվականի տվյալների համաձայն՝ Վրաստանում աշխատատեղեր ունեն 1 686 000 մարդ: Մասնագետների խոսքով, եթե պարտադիր չլիներ, ապա նրանցից շատ քչերը կհամաձայնվեին մասնակցել նոր ծրագրին: Այս դեպքում նրանք ընտրություն չունեն:
«Կարծում եմ, մարդուն պարտադրել իր իսկ գումարը պահել ապագայի համար, սխալ որոշում է: Սա անձամբ նրա որոշելու հարցն է:Վրաստանում թերահավատորեն են մտածում գումար հավաքելու մասին և դրա համար հարգելի պատճառ ունեն»,- ասում է «հասարակություն և բանկեր»-ի նախարար Գիորգի Կեպուլաձեն:
«Թոշակառուն ստանում է 200 լարի, անկախ նրանից նախկինում աշխատելէ, թե ոչ: Այս պատճառով համակարգը պետք է փոխվեր և ավելի արդար մտածել:Սակայն նման բարեփոխումն իրագործելու համար հարկավոր է մարդկանց վստահությունը: Մի քիչ շտապել են ներկայացնել, կարելի էր մշակել ծրագիրը: Այս բարեփոխման համար հարկավոր էր ընդհանուր հանրության համաձայնությունը»,- ասում է նա:
Նրանց, ովքեր թերահավատությամբ են մոտենում կենսաթոշակային կուտակման հարցին, գործակալությունում ասում են, որ ներդրումների խնայողությունները կկատարվեն միայն լավ ֆինանսական գործիքներով, իակ այս կանոնակարգը կիրականացնի Ազգային բանկը:
«Բարեփոխման նպատակն է հանրային հետաքրքրությունների պաշտպանումը,և թոշակային հասակում նրանց բարեկեցության ապահովումը:Հետևաբար, կենսաթոշակային սխեմային միանալու պարտավորությունը լիովին համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը»,-ավելացնում է Գիորգի Կեպուլաձեն:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կենսաթոշակային բարեփոխումներում վտանգ են տեսել:Նրանք մինչև համակարգի գործունեության սկսվելը, մասնագետների հետ խորհրդակցություններ են մշակել:
«Իշխանությունն ասում է,որ առաջարկված կենսաթոշակային համակարգը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա,բայց այնուամենայնիվ, կարեւոր է նշել մի կոնկրետ երկիր, որի փորձը մոտ է Վրաստանի կենսաթոշակային մոդելին: Պետք է նշել, որ նույնիսկ որոշ ԵՄ երկրներում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը այնքան էլ հաջող չէր,օրինակ Հունգարիան, Լեհաստանը»,- ասվում է հայտարաությունում, որը տարածել են հասարակական կազմակերպությունները մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է, որ ամենացածր միջին աշխատավարձը՝ կրթության ոլորտում- 581 լարի է, իսկ ամենաբարձրը՝ ֆինանսների բաժնում- 2 000 լարի:
Կանխատեսվող կենսաթոշակային հաշվով, կարլի է հաշվարկել,որ եթե 30 տարեկան տղամարդը ամեն ամիս կայուն աշխատավարձ՝ 500 լարի ունենա և թոշակի անցնելուն պես 10 տարի լինի թոշակառու, ապա ամեն ամիս նրա թոշակը կկազմի 725.37 լարի: Այս թվին գումարվում է նաև պետության կողմից տրված 2%-ը:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.