Տնտեսություն
Չնայած կառավարության խոստումներին, 9 սննդամթերքի գինն աճել է
Վրաստանի կենտրոնական բյուջետից, համաճարակի պայմաններում մոտ 6 մլն լարի ծախսվել է 9 սննդամթերքի արժեքը չթանկացնելու համար: Կառավարությունը սուբսիդավորման ծրագրի իրականացումը սկսել է մարտ ամսից, սակայն մեկ ամսից հետո 9-ից 7 սննդամթերքի արժեքը բարձրացել է:
«Եթե կառավարությունը հայտարարեր սուբսիդավորում, այդ դեպքում գները կնվազեին: Անհնար էր այս թանկացումը, քանի որ օգտագործումն էլ նվազել էր այդ ժամանակահատվածում: Մարդիկ չէին աշխատում, եկամուտ չունեին, սննդամթերք էր հարկավոր, բայց մեծ քանակությամբ պաշար հավաքել չէին կարողանա»,- կարծում է «Նոր տնտեսագիտական դպրոց - Վրաստանի» տնօրեն՝ Պաատա Շեշելիձեն:
Գյուղի և գյուղատնտեսության գործակալությունում ասում են, որ ծրագրից օգտվել է մոտ 15 ընկերություն: 10 մլն լարի պարունակող բյուջետից ծախսվել է միայն 5,6 մլն-ը:
«Այս ծրագրիրը , ճգնաժամային պահի համար, արդյունավետ էր, այս ծրագրից հետո ամրապնդվեց նաև լարին: Հետևաբար, սուբսիդավորման պահանջարկն էլ կորցրեց արժեքը»,- ասում է գյուղի և գյուղատնտեսության գործակալության ծրագրի կոորդինատոր՝ Լևան Ուրոտաձեն:
Նախագծի համաձայն, ներմուծող ընկերություններին մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում պետությունը պետք է սուբսիդավորեր, վճարելով ինը հիմնական սննդամթերքի գնային տարբերությունը: Այսպիսով, բրնձի, մակարոնեղենի, արևածաղկի ձեթի, ալյուրի, շաքարավազի, ցորենի, կաթի փոշու, հնդկացորենի և լոբու գները չպետք է բարձրանային:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :