Տնտեսություն
Վրաստանի կառավարությունը երկու ամսում հավաքել է 2,2 մլրդ հարկ
Ֆինանսների նախարարության գանձապետարանը հրապարակել է 2022 թվականի բյուջեի երկամսյա աշխատանքի հաշվետվությունը։ Փաստաթղթի համաձայն՝ հունվար-փետրվարին բյուջե է մուտքագրվել 2,2 մլրդ եկամուտ՝ հարկերի տեսքով, ինչը կազմում է առաջին եռամսյակի պլանի 60%-ը։
Ավելի մանրամասն հարկային կատարողականը բաշխված է հետևյալ կերպ.
- եկամտահարկ՝ 747,4 մլն լարի, առաջին եռամսյակի պլանի 66%-ը,
- շահութահարկ՝ 238 մլն լարի, պլանի 43%-ը,
- ավելացված արժեքի հարկ՝ 884 մլն լարի, պլանի 76%-ը,
- ակցիզային հարկ՝ 217 մլն լարի, պլանի 67%-ը, (ներառյալ ծխախոտի արտադրանքի ակցիզը՝ 88,6 մլն լարի, դիզելային վառելիքի ակցիզը չհաշված՝ 35,2 մլն լարի, բենզինի ակցիզը չհաշված՝ 45,4 մլն լարի)։
- ներմուծման հարկ՝ 14,5 մլն լարի, պլանի 85%-ը։
Բյուջեի կատարողականի հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվարին պետությունը նոր՝ 590 մլն լարի պարտք է վերցրել։ Այդ թվում են ներքին և արտաքին պարտավորությունները:
Տարածեք :