Լարիի փոխարժեքը վերադարձել է երկու տարի առաջվա ցուցանիշին
Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2,26 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,9036 լարի։
Ազգային բանկի տվյալներով՝ եվրոյի նկատմամբ լարին ամրապնդվել է 0,51 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,0738 լարի։
Լարին նման վերելք էր ապրել 2020 թվականի մարտի 12-ին։