Ոսկու գինը բարձրանում է
Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան թեթեւակի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները սպասում են ազդանշանների (որոնք կարող են լինել փետվարի նիստի արձանագրությունում) ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)՝ տոկոսադրույքի հետ կապված հետագա քաղաքականության մասին։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 3,05 դոլարով կամ 0,16 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 853,25 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,45 տոկոսով՝ մեկ ունցիան 21,812 դոլար։