Վառելիքի գինը առաջիկայում պետք է մոտենա 2 լարիին. Դավիթաշվիլի
Մենք ակնկալում ենք, որ վառելիքը կէժանանա ևս 10 թեթրիով»,- կառավարության նիստի ավարտից հետո ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Ըստ նրա՝ վառելիքն էլ ավելի էժանացնելու ռեսուրսներ կան։
«Վառելիքի մասով մենք արդեն տեսել ենք նվազման միտում, որը կա շուկայում։ «Ռեգուլյար» վառելիքի գինն այսօր որոշ ֆիրմային շղթաներում 2,39 լարի է: Ըստ այդմ՝ պրեմիում և այլ վառելիքի գինը համաչափ նվազում է։ Ըստ մեր ակնկալիքի՝ վառելիքը այս շաբաթվա վերջին կէժանանա 10 թեթրիով, իսկ վառելիքի գնի զգալի էժանացման ռեսուրս դեռ կա։ Այս առումով մենք բավականին արդյունավետ զրույց ունեցանք վառելիք բաշխողների և ներկրողների հետ։ Մենք վերլուծել ենք միտումները և կարծում եմ, որ կլինեն օպտիմալ գներ, հատկապես ամենապահանջված վառելիքի համար»,- ասաց Լևան Դավիթաշվիլին։
Նախարարի խոսքով՝ կառավարությունն ակնկալում է, որ վառելիքի գինը մոտ ապագայում պետք է մոտենա 2 լարիին։
«Փետրվարի ընթացքում նվազման միտումը պետք է շարունակվի։ Բնակչությունը ցանկանում է, որ անկումը լինի մեկ օրում, թեև կան թանկ գնված մնացորդներ»,- ասել է Դավիթաշվիլին։
Հիշեցնենք՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ հայտարարեց, որ վառելիքի գները պետք է նվազեն։ Նրա խոսքով, եթե ներկրողները չաշխատեն ողջամիտ գներով, կառավարությունը կքննարկի կարգավորումները։