«Շաբաթվա վերջին վառելիքը կէժանանա». Լևան Դավիթաշվիլի
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով, մինչև շաբաթվա վերջ վառելիքը կէժանանա ևս 10 թեթրիով։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2»-ի եթերում։
Նրա խոսքով, մոտ մեկ ամսից սովորական եվրո ռեգուլյարի գինը կլինի 2 լարիի սահմաններում։
«Մեր ակնկալիքն այն է, որ սովորական եվրո ռեգուլյարի գինը կիջնի երկու լարիից, սա միանգամայն իրատեսական է։ Ամեն շաբաթ գները էժանանալու են։ Մենք ակնկալում ենք, որ այս շաբաթվա վերջին վառելիքը 10 թեթրիով էժանանա։ Բնակչությունը կարող է հարցնել, թե ինչու ոչ անմիջապես, քանի որ տարբեր ժամանակներում բերված ապրանքները տարբեր են: Խոսքը գնի մասին է, և դա, անշուշտ, կարտացոլվի աստիճանաբար: 1 ամսվա ընթացքում մենք կարծում ենք, որ գինը կկազմի մոտ 2 լարի:
Եթե միջազգային շուկաներում գները շարունակեն իջնել, և մեր ներկրողները հնարավորություն ունենան ավելի էժան վառելիք ներկրել, գները կարող են էլ ավելի նվազել»,- ասել է Դավիթաշվիլին։