Վրաստանում կարտոֆիլի ներմուծումը ռեկորդային մակարդակի վրա է
Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գները մնում են կայուն: Վերջին հարցումը ցույց է տվել, որ տեղի ֆերմերները թանկացման հույս ունեին, սակայն մինչ այժմ կարտոֆիլը չի թանկացել։ Պատճառը ներկրվող ապրանքների մեծ քանակությունն է։
Սամցխե-Ջավախեթիում այս սեզոնին կարտոֆիլի ցածր բերք է գրանցվել հիմնականում եղանակային վատ պայմանների պատճառով։ Այդուհանդերձ, ներկրվող կարտոֆիլի քանակի ավելացման պատճառով ապրանքի գների աճ չի գրանցվել։
Դեկտեմբեր և հունվար ամիսներին երկիր է ներկրվել 11 հազար տոննա կարտոֆիլ, որն այս սեզոնի համար աննախադեպ բարձր թիվ է։ Հիմնական ներմուծող երկրներն են Ռուսաստանը և Բելառուսը, ինչ վերաբերում է գնին, ներառյալ տրանսպորտը և ապրանքի արժեքը, մեկ կիլոգրամն արժե 0,71 լարի։
Ըստ EastFruit-ի գների մոնիտորինգի, Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գինը ներկայումս 1,8 լարի է՝ 40%-ով բարձր, քան նախորդ տարի։ Ներմուծման վիճակագրությունը ներառում է հունվար ամսվա տվյալները, քանի որ փետրվարը դեռ չի ավարտվել։
Սովորաբար Վրաստանում ներքին սպառման համար անհրաժեշտ է 125 հազար տոննա կարտոֆիլ։ Որքան ավելի շատ արտադրանք է անհրաժեշտ այս տարի, առայժմ հնարավոր չէ ասել։
Սամցխե-Ջավախեթիում կարտոֆիլի բերքի ամենացածր ծավալը գրանցվել է 2014 թվականին, երբ բերքի քանակը կազմել է 100 հազար տոննա։ Հաշվի առնելով, որ 2022 թվականի բերքը գրեթե նման է 2014 թվականի բերքին, Վրաստանը պետք է ներմուծի 25 հազար տոննա կարտոֆիլ։ 2022 թվականի սեպտեմբերից մինչ այժմ հասել է 13 հազար տոննա ապրանք, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ևս 12 հազար տոննա։
Սակայն Վրաստանում ՌԴ քաղաքացիների կտրուկ աճի պատճառով կարող է անհրաժեշտ լինել մինչև տարեվերջ ներկրել ավելի քան 12 հազար տոննա կարտոֆիլ։