Ռուբլին կրկին էժանացել է. Փոխարժեքն այսօր
Վրաստանի ազգային բանկը սահմանել է նոր փոխարժեքը, որը կգործի հանգստյան օրերին և մինչև երկուշաբթի ներառյալ: Նոր տեղեկության համաձայն, մեկ դոլարի արժեքը կազմում է 2,63 լարի, եվրոն արժե 2,79 լարի։
Միևնույն ժամանակ, 1000 հայկական դրամը կարող եք ձեռք բերել 6,73 լարիով, 100 ռուսական ռուբլին՝ 3,50-ով։
Մեկ թուրքական լիրայի արժեքը 0,13 լարի է։
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում փետրվարի 24-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 263 լարիով, գնվում՝ 264 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 34 լարիով, գնվում՝ 35 լարիով
100 եվրոն վաճառվում է 278 լարիով, գնվում՝ 280 լարիով