Տնտեսություն
Վրաստանում ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը
2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21,2 տոկոսով (309,9 լարիով) և կազմել 1773,7 լարի։ Այս մասին տվյալները հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ հաշվետվությունների՝ ըստ գործունեության տեսակների, համեմատաբար բարձր աշխատավարձեր են արձանագրվել հետևյալ ոլորտներում.
- Տեղեկատվություն և հաղորդակցություն – լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 61,8 տոկոսով);
- Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2 455,1 լարի (աճը՝ 15,1 տոկոսով)
- Շինարարություն՝ 2535,8 լարի (աճը 14,8 տոկոսով);
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2726,7 լարի (աճը 12,1 տոկոսով)
Տարածեք :