Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարիի փոխարժեքի տատանումները
Ինչն է ազդում լարիի փոխարժեքի վրա, որոնք են առկա պատճառները և հետագա սպասումների մասին խոսում է տնտեսագետ Ակակի Ցոմաիան։ Նրա խոսքով, արտարժույթի շուկայում բավականին տատանվող միտումներ են նկատվում: Ինչպես պարզաբանում է տնտեսագետը, լարիի ամրապնդման հիմնական գործոնը եղել է արտաքին պահանջարկի աճը, մասնավորապես, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների ժամանումը Վրաստան»,- բացատրում է Ակակի Ցոմաիան և հավելում, որ սրան ավելացվել է նաև ակնկալիքի էֆեկտը:
Տնտեսագետը խոսում է նաև մեկ այլ գործոնի մասին.
«Բացի այդ, խիստ դրամավարկային քաղաքականությունը օգնեց պահպանել լարիի հզորությունը, սակայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ տնտեսական աճի տեմպն արդեն կնվազի մինչև 5%, փաստացի պարզ դարձավ, որ արտաքին պահանջարկի աճով պայմանավորված գործոններն այլևս չէին կարող ազդեցություն գործել տնտեսության վրա և տնտեսությունը վերադառնում է իր պոտենցիալ նշագծին, իսկ տնտեսության վրա գնաճային ճնշումն արդեն իսկ ցածր է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը սկսել է նվազել: Սա առաջին հերթին արտացոլվում է ֆինանսական շուկայում, քանի որ տոկոսադրույքի իջեցումն ինքնաբերաբար խրախուսում է ներդրողներին խնայողությունները պահել ոչ թե լարիով, այլ արտարժույթով, քանի որ նրանք ակնկալում են, որ լարին ապագայում կարժեզրկվի: Ելնելով այն հանգամանքից, որ լարին ավելի ֆիքսված է իր հավասարակշռության կետում, բնական է, որ այս գործընթացը հիմա պետք է հետ շրջվի»:
Հարցին, թե ո՞րն է այն կետը, որտեղ կարող է կանգ առնել լարին, տնտեսագետը պատասխանում է, որ հնարավոր չէ կանխատեսել.
«Վերջին տարիներին ցույց է տրվել, որ այն գտնվում է 3-ի սահմաններում, և թերևս դա է հավանական թիրախը։ Հաշվի առնելով Ազգային բանկի հայտարարած տնտեսական քաղաքականությունը՝ դոլարիզացիայի կրճատում, առեւտրային հաշվեկշռի բարելավում եւ այլն»,- նշեց նա։
Տեղեկության համար, երեկ տեղի ունեցած սակարգությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ Դոլարի նկատմամբ փոխարժեքը կազմել է 3,09 թեթրի, որից հետո դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,5879 լարի։ Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ եվրոյի նկատմամբ ազգային արժույթն արժեզրկվել է 2,66 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 2,7825 լարի։