Որքա՞ն արժե ոսկին բորսայում
Ոսկու միջազգային բորսաներում ոսկու 1 ունցիայի գինը հասել է 1961 դոլարի, նախորդ ամսվա համեմատ թանկացել է։
Ոսկու և ադամանդների փորձագետ գնահատողի՝ Գուլիկո Մջուլաձեի խոսքով՝ տեղական շուկայում գների բարձրացում դեռևս չի նկատվել։
«Ջարդոնի տեսքով ոսկու 1 ունցիան արժե 94-95 լարի, ինչ վերաբերում է ապրանքին, ապա դրա գինը սկսվում է 125 լարիից և հասնում մինչև 150 լարիի։ Արտադրանքի գինը հաշվարկվում է ըստ նմուշի, 585 նմուշը տատանվում է 125-ից 135 լարիի, իսկ 750 նմուշը՝ 150-ից 170 լարիի սահմաններում»,- նշել է Գուլիկո Մջուլաձեն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում ոսկու 1 ունցիայի գինը հիմնականում գտնվում էր 2000 դոլարի սահմաններում, մինչդեռ 2022 թվականին այն տատանվում էր առավելապես 1800 դոլարի սահմաններում։ Այսօրվա դրությամբ ոսկու 1 ունցիայի գինը 1961 դոլար է։