Շենգենյան վիզան կարող է թանկանալ
Եվրոպական հանձնաժողովը հանդես է գալիս Շենգենյան վիզայի հիմնական վճարը 12%-ով բարձրացնելու նախաձեռնությամբ։ Առաջարկվում է մեծահասակների համար վիզայի վճարը 80 եվրոյից դարձնել 90 եվրո, իսկ երեխաների համար՝ 40-ից 45 եվրո։
Եթե Եվրամիության խորհուրդը որոշի, որ «բավարար համագործակցություն չկա ռեադմիսիայի հարցում» երրորդ երկրի հետ, ապա այդ երկրի քաղաքացիների համար Շենգենյան վիզայի արժեքը 120 եվրոյից/160 եվրոյից կբարձրանա մինչև 135 եվրո/180 եվրո:
Բացի այդ, վիզայի վճարի վերանայումն ազդում է առավելագույն գումարի վրա, որը արտաքին ծառայություններ մատուցողները կարող են գանձել որպես ծառայության վճար: Եթե վիզայի գինը բարձրանա մինչեւ 90 եվրո, ապա սպասարկման վճարը 40-ից կհասնի 45 եվրոյի։
Վիզայի վճարները վերանայվում են երեք տարին մեկ անգամ
Երեք տարին մեկ ԵՄ հանձնաժողովին հանձնարարված է գնահատել՝ արդյոք վիզային վճարների վերանայման կարիք կա՝ հաշվի առնելով «օբյեկտիվ չափանիշները», ինչպիսիք են ԵՄ-ի գնաճի մակարդակը և քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը։