Իրավունք
Կենդանիների գողության մեջ մեղադրվող տղաների դատական գործընթացը փակվեց
Դատախազության և երեք հայ երիտասարդների միջև, ովքեր մեղադրվում էին կենդանիների գողության մեջ, վերջնական դատական նիստն ավարտվեց: Նրանցից յուրաքանչյուրին տրվեց պայմանական դատապարտություն, ինչպես նաև տուգանք՝ 5 000 լարի չափով:
«Գողացված 4 կենդանիների փոխհատուցումն ամբողջովին հետ են վերադարձրել և ներողություն խնդրել: Պետությունը ցուցադրեց բարյացակամություն, քանի որ սա առաջին դեպքն էր, այն էլ տղաներից երկուսը 18, իսկ մեկը 20 տարեկան է»,- ասում է իրավաբան՝ Իրակլի Բարձիմաձեն:
Հետաքննության համաձայն՝ Ասպինձայի եւ Ախալցիխեի մունիցիպալիտետներում, մեղադրյալները գողացել և վաճառել են անասուններ, տարբեր ժամանակահատվածներում: Հանցագործությունը պարզվել է իրադեպից որոշ ժամանակ անց:
Հետաքննությունն ընթանում էր Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի II մասի համաձայն, որը վերաբերվում էր գողությանը:
Կանխարգելիչ միջոցառումն ընթացել է Ախալցիխեի շրջանային դատարանում հունիսի 4-ին: Նրանցից յուրաքանչյուրին ժամանակավորապես ազատ էին արձակել սահմանելով գրավ՝ 30 000 լարի չափով:
Տարածեք :