Ավտովթար Ախալցիխեում
Մարտի 27-ին Ախալցիխեում տեղի է ունեցել Ավտովթար:
Նաթենաձե փողոցում, Ոստիկանության շենքի հարակից տարածքում, BMW մակնիշի մեքենան բախվել է իր ճանապարհով երթևեկող «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով տուժել է երկու քաղաքացի:
Ներքին Գործերի Նախարարությունում հայտարարում են, որ տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որի նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում:
Հանցանքը նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: