Ախալքալաքի ավտոկայանի տնօրենին ձերբակալել են
Ախալքալաքի ավտոկայանի տնօրենը ձերբակալվել է կեղծ փաստաթղթեր պատրաստել-օգտագործելու և կոմերցիոն կաշառք ստանալու համար: Նրա շահերը պաշտպանում է փաստաբան՝ Պաատա Մանվելիշվիլին: Իրավապաշտպանի խոսքով ՝ Ախալցիխեի շրջանային դատարանը Լ.Կ.-ի խափանման միջոցի մասին քննարկել է փետրվարի 24-ին և 7000 լարի գրավ նշանակել:
«Իմ պաշտպանության տակ գտնվող անձը ընդունում է իր մեղքը, ճանաչում է իրեն մեղավոր: Այժմ նա գտնվում է Թբիլիսիում, բանտում: Կմնա այնտեղ, մինչև որ գրավը չվճարի: Առանց նրա համաձայնության, ոչինչ ավել ասել չեմ կարող»,- մեզ հետ զրույցում ասում է Պաատա Մանվելիշվիլին:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 362 և 221-րդ հոդվածներով, վերբավերվում է կեղծ փաստաթղթերի պատրաստմանն ու օգտագործմանը: