Սամցխե-Ջավախեթում ապօրինի ծառահատման 153 փաստ է բացահայտվել
2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի անտառօգտագործման 1705 դեպք։
Գործակալության տվյալներով՝ 1369 փաստ կապված է փայտանյութի ապօրինի տեղափոխման հետ, իսկ 336-ը՝ ապօրինի սղոցարանների և արտադրամասերի կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտման փաստեր։ Խախտումներից 135 փաստը պարունակում է քրեական հանցագործության նշաններ։
«Նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։