Բռնաբարության փաստ Բաթումիում: 11-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու պատճառով մոտ 30 տարեկան տղամարդ է ձերբակալվել: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ Տեղեկությունն ի սկզբանե տարածել էր TV25-ը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ 11-ամյա տղան մոր հետ ապրում էր վարձով... իսկ մեղադրյալը նրանց հարևանությամբ էր բնակվում:
Դեռահասը սեռական ոտնձգության է ենթարկվել մոր ընկերոջ որդու կողմից։
Ներքին գործերի նախարարությունից հաստատել են միջադեպը։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ և հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ բռնաբարության մեղադրանքով:
Ամբաստանյալի այսօրվա դատավարության ժամանակ Բաթումիի քաղաքային դատարանը տղամարդուն դատապարտել է ազատազրկման։
Տեսանյութը տարածում են տեղական լրատվամիջոցները:
11-ամյա տղայի նկատմամբ