Սեռական բռնության դեպք՝ հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ
Սեռական բռնության դեպք Քվեմո Քարթլիում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ: Ներքին Գործերի Նախարարության Քվեմո Քարթլիի բաժնի աշխատակիցների կողմից տարված աշխատանքների արդյունքում սահմանափակ կարողություններ ունեցող երեխայի նկատմամբ սեռական բռնության դեպք է բացահայտվել:
Առկա տեղեկությունների համաձայն, մեղադրյալը մեքենայի վարորդն է, որն ապահովում էր հաշմանդամություն ունեցող երեխաների տեղափոխումը Քվեմո Քարթլիի ուսումնական հաստատություններից մեկը, այդ թվում՝ տուժածին։
Տվյալների համաձայն, երեխան դեպքի մասին պատմել է ծնողին, վերջինս կապ է հաստատել իրավապահ մարմինների հետ, որից հետո մեղադրյալի մեքենայում տեղադրվել է թաքնված տեսախցիկ, և կոնկրետ ապացույցների հիման վրա տղամարդը ձերբակալվել է։
Միջին տարիքի տղամարդը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին: