ՀՀ քաղաքացին փորձել է Վրաստան ներմուծել թանկարժեք իրեր
Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն մաքսային ծառայողների կողմից կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացու ինչպես ֆիզիկական, այնպես էլ անձնական ուղեբեռի ստուգման արդյունքում, հայտնաբերել են չհայտարարագրված թանկարժեք ապրանքներ:
Մասնավորապես՝ մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, տարբեր չափերի 2 490 կտոր թանկարժեք քարեր և բջջային հեռախոս է հայտնաբերվել:
Իրավախախտումը կանխվել է «Սադախլո-ավտոմեքենային» մաքսային անցակետումխ
Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն՝ չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 26561.18 լարի։ Գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։