Հանգստավայրերում քաղաքացիներից խոշոր գումար են շորթել
Կազմակերպված խմբի կողմից մշակված հանցավոր սխեմայի համաձայն՝ իբր թե պետությունը նախարարությունների, քաղաքապետարանների, տարբեր կազմակերպությունների միջոցով և եվրոպական երկրների ֆինանսական աջակցությամբ որոնում էր անօթևան և տեղահանված, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց, որպեսզի նրանց բնակարաններ տրամադրեր Թբիլիսիում և Բաթումում գտնվող «Օրբի Գրուպ» ՍՊԸ-ի բնակելի համալիրում, ինչպես նաև Բակուրիանի և Սաիրմե հանգստավայրերում, խորհրդանշական գնով։
Կազմակերպված հանցավոր խմբի մշակած պլանի համաձայն՝ կազմակերպությունն իբր ղեկավարում էր պետության կողմից տրված տվյալ նախագծով, և մեղադրյալներից մեկը նրա ներկայացուցիչն էր, իսկ հանցագործության մեջ ներգրավված երկու անձինք՝ այսպես կոչված համակարգողները փնտրում էին համապատասխան անձանց և ներգրավում նախագծում:
«Հանցավոր խմբի անդամները տարբեր գումարներ վճարելու դիմաց քաղաքացիներին ցույց են տվել նախապես վարձակալած բնակարանները՝ որպես պետության կողմից իրենց փոխանցված սեփականություն և վստահեցրել, որ իրենց անունով անշարժ գույքի գրանցումը Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն կիրականացվի ավելի ուշ: Նշված սխեմայի համաձայն՝ կազմակերպված խմբի անդամները խաբեությամբ տիրացել են 41 քաղաքացու պատկանող խոշոր չափի՝ 1.054.150 լարիի»,- այս մասին ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
ՆԳՆ կատարած քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար ձեռք բերելու նպատակով կազմակերպված խումբ են կազմել։ Դեպքի առնչությամբ խարդախության համար մեղադրանք է առաջադրել երեք անձի։ Դատախազությունը նաև կոչ է անում քաղաքացիներին՝ իրենց նկատմամբ նմանատիպ գործողություններ նկատելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։