Կեղծ փողեր իրացնելու համար մեկ անձի է ձերբակալվել է մեկ անձ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կեղծ փողերի իրացման փաստով մեկ անձի են ձերբակալել։
Հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով Շիդա Քարթլիի շրջանում հանել է ընդհանուր առմամբ 41 կեղծ 100 դոլարանոց և 48 կեղծ 50 դոլար արժողությամբ թղթադրամ՝ 6500 ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնք ամբողջությամբ առգրավվել է հատուկ գործողության արդյունքում։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։
Տեղեկությունը տարածում է քննչական ծառայության մամուլի ծառայությունը։