Ախալքալաքում տարածել են անչափահասի ինտիմ բնույթի նկարներ. Կա ձերբակալված (Տեսանյութ)
14.02.2023
Ախալքալաքի շրջանային դատարանը քննում է անչափահասի ինտիմ բնույթի լուսանկարները տարածելու սպառնալիքով գումարի շորթման և հարկադրաբար սեռական բնույթի գործողություններ կատարելու գործը։
Փետրվարի 13-ին, դատարանը որոշել և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:
Վրաստանի քրեական օրենսգրքի 139-րդ (4-րդ մասի «բ» կետ) և 181-րդ (1-ին մաս) հոդվածներով, որոնցով ընթանում է գործը, մեղադրյալին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։ Նրանց, որոնց մեղադրյալը ուղարկել է լուսանկարները ևս կարող են պատասխանատվության ենթարկվել՝ ինտիմ բնույթի լուսանկարները տարածելու մեղադրանքով:
Ե՛վ մեղադրյալին, և՛ տուժողին պաշտպանում են փաստաբանները։ Նիստը փակ է եղել լրատվամիջոցների համար։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում, թեև հայտնի չէ՝ մեղադրյալն ուղղակիորեն տարածե՞լ է դրանք, թե՞ գործին մասնակցել են այլ անձինք։ Ամբաստանյալի իրավապաշտպան Գիորգի Չիտաշվիլիի խոսքով՝ դատարանում գրավ են առաջարկել, սակայն դատավորը չի քննարկել նրանց առաջարկը։
Ախալքալաքում սոցիալական ցանցերի և ինտերնետի միջոցով հաղորդակցության զարգացմանը զուգահեռ զարգացել են նաև համացանցային հանցագործությունները։ Երիտասարդների շրջանում տարածված է հիմնականում իգական սեռի օգտատերերին պարտադրել ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկելը, շփումներ հրահրելը և դրանք տարածելը: Որոշ դեպքերում լուսանկարները կեղծվում են ֆոտոխմբագիրների օգնությամբ:
Այս դեպքում, երբ իրավապահ մարմինները հաղորդում են ստացել համացանցային հերթական հանցագործության մասին, գործ է հարուցվել և հետաքննություն է ընթանում, հայտնի է մեղադրյալը, որին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.