Մաքսակետից 130 տոննա կարտոֆիլ է վերադարձվել
Եկամուտների ծառայության տվյալներով՝ «Կազբեգի» մաքսակետից հետ է վերադարձվել 130 տոննա կարտոֆիլ։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Կազբեգի» մաքսային անցակետում արտասահմանից ներկրված 129,1 տոննա կարտոֆիլի ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է անհամապատասխանություն, բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջներ։
«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր։ Նշենք, որ բուսասանիտարական սահմանա-կարանտինային հսկողության շրջանակներում «Սարֆի» մաքսային անցակետում հայտնաբերվել է կենդանի բույսերի ներկրման փաստեր, որոնց ներմուծումն արգելված է Վրաստանի տարածք բոլոր երկրներից։ Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բույսերը ենթակա են ոչնչացման»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։